Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հերքել է Թեհրանի մերձակայքում գաղտնի ստորգետնյա ատոմային օբյեկտի գոյության պնդումները, հաղորդում է Mehr գործակալությունը:

«Մուջահեդին-է-Խալկ» կազմակերպությունը հայտարարել է, թե ապացույցներ ունի նո, գաղտնի ատոմային օբյեկտի գոյության մասին:

Ըստ կազմակերպության տվյալների, օբյեկտը, որ նախատեսված է ուրանի հարստացման համար, գտնվում է Ղազվին լեռան մերձակայքում (Թեհրանից 120 կմ հեռավորության վրա) եւ դրա շինարարությունն ավարտված է մոտ 85 տոկոսով: