Beeline-ը ձեռնարկել է բոլոր միջոցները` կապի եւ հաճախորդների սպասարկման ծառայության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, ընկերությունն ավելացրել է 2G ու 3G ցանցերի թողունակությունը եւ միջազգային ինտերնետ կապուղիներինը: Բացի այդ, ուժեղացվել է բջջային կապի ծածկույթը մայրաքաղաքի կենտրոնական հատվածում: Ամանորյա տոներին հաճախորդների սպասարկման ծառայությունում հերթապահող աշխատակիցների թիվը կավելանա երկու անգամ, որպեսզի հաճախորդների բոլոր դիմումներն օպերատիվ արձագանք ստանան: Beeline բաժանորդները կարող են նաեւ ստանալ լիարժեք սպասարկում Facebook սոցիալական ցանցում ընկերության պաշտոնական էջում:

«Մենք հիմնովին նախապատրաստել ենք մեր կապը եւ հաճախորդների սպասարկման կենտրոնը կրկնակի ծանրաբեռնվածությամբ աշխատելուն տոնական օրերի ընթացքում: Դրա շնորհիվ մեր հաճախորդները կկարողանան ստանալ շնորհավորանքներ եւ ցանկացած պահի կապ հաստատել իրենց մտերիմների հետ հեռախոսով, ինտերնետով եւ SMS-ով: Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդներին գալիք տոների կապակցությամբ եւ մաղթում երջանկություն, սեր եւ բարություն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: