Ամերիկյան հատուկ ծառայությունները շարունակել են գաղտնալսել բարեկամ երկրների առաջնորդների հեռախոսային խոսակցությունները նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է դադարեցնել նման պրակտիկան: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց:

Նշվում է, որ այդ առաջնորդների թվում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ, Վաշինգթոնը դա արել է նպատակ ունենալով հասնել պայմանավորվածությունների հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Հատուկ ծառայությունների աշխատակիցները գաղտնալսել են Նեթանյահուի՝ իր օգնականների հետ զրույցները, ինչը երկու երկրների միջեւ անվստահության պատճառ է դարձել եւ «քաղաքական ականապատ դաշտ է ստեղծել 2015-ի աշնանը Իսրայելի վարչապետի՝ ԱՄՆ այցելության ժամանակ», հաղորդում է Gazeta-ն:

Բացի այդ, ըստ թերթի, Օբամայի վարչակազմը գաղտնի կերպով առաջնորդների ցուցակ է կազմել, որոնք ենթակա չեն գաղտնալսման Ազգային անվտանգության գործակալության կողմից: Դրանց շարքում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ: Այդուհանդերձ, այդ ցանկում չեն հայտնվել առաջնորդների օգնականները: Միաժամանակ, ցանկից դուրս է մնացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Պարբերականը հաղորդում է, որ Սպիտակ Տունը թույլ է տվել Ազգային անվտանգության գործակալությանն ինքնուրույն որոշել՝ արդյոք պե՞տք է այդ տվյալները փոխանցել այլ գերատեսչությունների, թե ոչ: