Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում դեկտեմբերի 29-ին գիշերը վիճաբանության ժամանակ վիրավորված անչափահաս տղաներից մեկի վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ստեփանավանի բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել են վեճին մասնակից երեք տղա:

«15 տարեկան Արա Միրզոյանի վնասվածքը լուրջ է, վնասվել է ենթաստամոքսային գեղձը»,- ասաց հիվանդանոցի աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ տղային տեղափոխում են Երեւան:

Մյուս երկու տղաները՝ 18-ամյա  Տիգրան Բաղդասարյանը եւ 15-ամյա Արարատ Շահնազարյանը մնում են Ստեփանավանի բժշկական կենտրոնում:

Տիգրանը որովայնի կողմնային պատի կտրած ծակած վերք ունի, Արարատը՝  կրծքավանդակի ձախ կեսի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մի խումբ տղաների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Հանգամանքները պարզվում են: