Ռուսաստանը կարող էր Իրանից դուրս բերել հարստացման տարբեր աստիճանի մոտավորապես 40 տոննա ուրան, գրում է «Իզվեստիյա» թերթը՝ վկայակոչելով ռուսական ատոմային ոլորտում իրավասու աղբյուրին:
Պարբերականի աղբյուրի տվյալներով, որը լավ ծանոթ է այս գործողության տեխնիկական կողմին, Ռուսաստանը Իրանից ընդհանուր առմամբ մոտավորապես 40 տոննա ուրան է դուրս բերել:
Նշում են, որ իրանական կողմն արդեն կատարել է՝ որպես միջուկային վառելիք ուրանն օգտագործելու նպատակով դրա նախապատրաստման աշխատանքների ամենաթանկարժեք մասը:
Պարբերականը հավելում է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունում օպերատիվ պատասխան չեն տրամադրել դուրս բերվող միջուկային վառելիքի ծավալների մասին: Այս հարցը նաեւ անպատասխան են թողել «Ռոսատոմ» պետական կորպորացիայում: Ադյուհանդերձ, կորպորացիայում նշել են, որ դուրս բերված ուրանը հարստացման ոչ միասեռ տոկոս ունի, բայց այն 20 տոկոսից ավել չէ. ռազմական նպատակների համար ավելի քան 90 տոկոս է պետք:




























