Շվեյցարիայում ռոբոտ է ստեղծվել, որը կարողանում է տեղաշարժվել ուղղահայաց տարածությունում: Այդ մասին տեղեկացնում է  New Scientist-ը:

Չորսակնանի ռոբոտը զինված է պրոպելլերներով, որոնք օգնում են ինչպես սահուն տեղաշարժվել գետնի վրայով, այնպես էլ բարձրանալ պատերին:  Ռոբոտի մշակմանը մասնակցել է Ցյուրիխում   Disney-ի հետազոտական կենտրոնի աշխատակից Պոլ Բերդսլին եւ Շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի նրա գործընկերները, գրում է    Gazeta-ն: 

Նախատիպի երկարությունը չի գերազանցում 60 սմ-ը, այն զինված է երկու զանգվածեղ պրոպելլերներով, որոնք ապահովում են հորիզոնական մակերեւույթի վրա շարժումից անցումը ուղղահայաց մակարեւույթին: 

«Մեզ համար նույնն է, թե մատով դիպչենք երկնքին, բայց սա աշխատում է», — նշել է Բերդսլին:

Քանի որ այս փուլում ռոբոտն ընդամենը նախագիծ  է, նրա աշխատանքի ժամանակը սահմանափակված է միջինը 10 րոպեով, սակայն նախագծողները վստահ են, որ հնարավոր կլինի կատարելագործել տեխնոլոգիան: Հետագայում Բերդսլին նախատեսում է գործընկերների հետ հասնել նրան, որ ռոբոտը կարողանա անխոչընդոտ տեղաշարժվել առաստաղով: