69-ամյա Վալերի Մուսայելյանը, որի դին Արարատի մարզի Նորամարգ գյուղում այսօր՝ դեկտեմբերի 30-ին, հայտնաբերվել է գլխի վնասվածքով, ապրում է միայնակ: Այս մասին NEWS.am-ին ասաց Նորամարգի գյուղապետ Սարգիս Գալստյանը՝ նշելով, որ տղամարդու դին հայտնաբերվել է իր սեփական տանը:
Գյուղապետն ասաց, որ տղամարդը հոգեկան հիվանդություն ունի:
Նշենք, որ նախնական տեղեկություններով նա ծեծի հետեւանքով է մահացել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մահվան հանգամանքները պարզվում են։




























