ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեան միաձայն փոխզիջումային բանաձեւ է ընդունել, որը Կոսովոյին եւ Սերբիային երկխոսության կոչ է արել:
Սերբիան աջակցել է այդ փաստաթղթին՝ վերջնականապես հրաժարվելով նախնական պահանջներից՝ վերականգնել Կոսովոյի նախկին մարզի կարգավիճակը:
«Բանաձեւը ողջունում է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ մեղմացնել կողմերի միջեւ երկխոսության գործընթացը, ավելացնել համատեղ ռազմավարական գերակայությունները, լավացնել հասարակ մարդկանց կյանքը»,- ասել է Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը:
Կոսովոյի անկախությունը ճանաչել են մոտ 70 երկրներ:
Սերբիան, որը ցանկանում է Եվրամիության անդամ դառնալ, զիջումների է գնացել, երբ նախազգուշացում է ստացել, որ կտրուկ դիրքորոշումը կազդի անդամակցության վրա: Սերբիայի նախագահը, սակայն, իր ելույթում հայտարարել է, թե բանաձեւը որեւէ կերպ չի ճանաչում Կոսովոյի անկախությունը:





























