Պուշկովի անվան Երկրային մագնիսականության, իոնոլորտի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի  գիտնականները տեղեկացնում են, որ Նոր տարվա գիշերը մագնիսական մրրիկներ են սպասվում: 

Հարցն այն է, որ փորձագետները արեւի վրա 3 ժամ տեւողությամբ բռնկում են արձանագրել, տեղեկացնում է Mignews-ը: 

Այդ պատճառով հունվարի 1–ի գիշերը մեր մոլորակի վրա հնարավոր է մագնիսական փոթորիկ, որովհետեւ արեւի վրա բռնկումը կհանգեցնի մասնիկների հոսքի արտանետման: Գիտնականները դեռեւս չեն պարզել նրա արագությունը, բայց մեծ է հավանականությունը, որ այն երկրին կհասնի հենց Նոր տարվա գիշերը:  Մասնագետները պատմել են, որ իրենց հաջողվել է բռնկումն արձանագրել  դեկտեմբերի 29-ին` արեւի սկավառակի կենտրոնում: Այդտեղից հոսանքները մեր մոլորակ են հասնում   2-3 օրվա ընթացքում: