Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկել են Իրանի, Իրաքի, Աֆղանստանի հարցերը, նաեւ ազգային հավաքականների հաջողությունները` բասկետբոլի աշխարհի առաջնությունում:
Հեռախոսազրույցի ընթացքում, որ տեւել է 45 րոպե, Քլինթոնն ու Դավութօղլուն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արեւելքում, նաեւ տարածաշրջանում խաղաղ գործընթացներին Թուրքիայի աջակցության հնարավորությունը:
Քննարկվել են իրանական ատոմային խնդիրն ու իրավիճակը Իրաքում: Քլինթոնը շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում Թուրքիայի ցուցաբերած ջանքերի համար: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են բասկետբոլի աշխարհի առաջնությունը եւ հույս հայտնել, որ եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հավաքականները:




























