Բրյուսելում հրապարակվել են Բելգիայի կաթոլիկ եկեղեցու կրոնավորների կողմից սեռական ոտնձգությունների դեմ բողոքների քննության հանձնաժողովի զեկույցի տվյալները:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հանձնաժողովն ընդամենը հետազոտել է 327 բողոք, որոնցից 161-ը ներկայացվել է կանանց կողմից: Իրադարձությունները վերաբերում են հիմնականում 60-ականներին, կրոնավորների զոհերն այժմ 40-70 տարեկան են: Ամենից շատ տուժել են 10-14 տարեկան տղաները: Զոհերից 13-ն իրենց կյանքին վերջ են տվել ինքնասպանությամբ: Հրապարակվել են նաեւ բռնությունների հեղինակների ցուցմունքները:

Եկեղեցին հայտարարել է, թե շահագրգռված է միջադեպերի բացահայտմամբ: