Թուրքիայի հարավում քուրդ զինյալների դեմ թուրքական ռազմական արշավը տասնյակ շրաններ վերածել է «արյունոտ ճակատամարտերի» վայր եւ տեղահանել է հարյուր հազարավոր մարդկանց, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The New York Times-ը։

Իրավապաշտպանների եւ տեղական պաշտոնյաների խոսքով, վերջին շաբաթվա ընթացքում թուրքական ուժայինները ոչնչացրել են առնվազն 200 զինյալների, ընդ որում զոհվել է եւս 150 խաղաղ բնակիչ։

Նշվում է, որ ռազմական գործողության արդյունքում մի քանի քաղաքներ հայտնվել են մեկուսացման մեջ, իսկ բնակիչները սննդի եւ էլեկտրականության խնդիրներ ունեն։

Իրավապաշտպաններտ մտահոգված են երկրի վիճակով, Human Rights Watch-ի ներկայացուցիչը նշել է, թե թուրքական կառավարությունը պարտավոր է հետաքննություն սկսել եւ փոխհատուցել վնասները։