Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գյումրիի Շիրակացու փողոցում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Վոլոդյա Հ.-ն։

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2014 թ. հոկտեմբերի 20-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Գույքի դիտավորությամբ վնասում): 

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: