Բանգկոկում տոնածառը պահպանելու են 5 հազար ոստիկաններ։ Նրանք տեղակայվելու են հրապարակի շուրջբոլորը,  Central World առեւտրի կենտրոնի մոտ, որտեղ կայանալու է հիմնական տոնակատարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Անվտանգության աննախադեպ միջոցառումները բացատրվում են նրանով, որ հենց այդ հրապարակում օգոստոսին 20 մարդու կյանք խլած ահաբեկչություն եղավ։ Չնայած ողբերգությանը իշխանությունները տոնակատարության ավանդական վայրը չեն փոխել։