Ամերիկայի Սան-Ֆրանցիսկո քաղաքի մերձակայքում գազամուղի պայթյունից առաջացած հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Այս մասին հայտնում է AFP-ն: Զոհերի թիվը հնարավոր է՝ ավելանա, քանի որ հրդեհված շինությունների փլատակների տակ կարող են մարդիկ մնալ: Պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին, Սան Բրունո քաղաքում՝ Pacific Gas and Electric (PG&E) ընկերության գազատարի տեղամասում: Սեպտեմբերի 10-ի առավոտյան հրշեջները շարունակել են հրդեհի մարման աշխատանքները: Վերջին տվյալներով՝ հրդեհի առաջացման պատճառով 53 շինություն է ոչնչացել, իսկ 120 շինություն վնասվել է: Հրդեհի հետեւանքով,  վնասվածքներ  ստացած Սան Բրունոյի մոտ 100 բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց կացարանները՝ զգուշանալով հրդեհի տարածման վտանգից: Կալիֆորնիա նահանգի իշխանությունները Սան Բրունոյում արտակարգ դրություն են հայտարարել: