Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի եւ  սեպտեմբերի 14-16-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  որոշման նախագծերը: ԱԺ ութերորդ  նստաշրջանի օրակարգի նախագծում  ընդգրկվել է 170 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 105 հարց, միջազգային 28 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի  եւ սեպտեմբերի 14-16-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 14-ի ԱԺ նիստում: