Հայաստանի ՏԿԱԻՆ-ը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Հայաստանի տարածքում, հունվարի 2-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։
Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 2-4-ին աստիճանաբար կնվազի 15-17 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 2-ին սպասվում է ձյուն: Գիշերը մայրաքաղաքում կլինի -4-6, ցերեկը՝ -1-3 աստիճան:
Շրջաններում օդի ջերմաստիճանը.
Շիրակում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -4-9,
Կոտայքում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -4-9,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -4-9,
Լոռիում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -3-6,
Տավուշում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -1-4,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -4-9,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -2-5,
Արմավիրում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -2-5,
Արարատում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -2-5,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -4-9,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -2-5,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-3,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2-5,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-4:




























