Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանակին թերահավատորեն էր մոտենում Բարաք Օբամային, երբ վերջինս 2009թ. ընտրվել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլիթոնի անձնական նամակագրության հրապարակման արդյունքում, գրում է The Guardian-ը:
Դեկտեմբերի 31-ի երեկոյան ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել էր 2009-2013թթ. Հիլարի Քլիթոնի անձնական նամակագրության 5.5 հազար փաստաթուղթ:
2009թ. սեպտեմբերի 30-ին Քլինթոնին ուղղված գաղտնազերծված նամակներից մեկում նրա խորհրդական Սիդնի Բլյումենտալը Բեռլինում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Քորնբլյումին հայտնել էր Մերկելի որոշ նկատառումները:
«Քորնբլյումը հետեւողականորեն խորհուրդ է տալիս Մերկելի հետ հնարավորինս լավ հարաբերություններ հաստատել», — գրել է նա, փոխանցում է RIA Novosti-ն:
«Նա ասում է, որ իրեն դուր չի գալիս Բարաք Օբամա ֆենոմենին շրջապատող մթնոլորտը: Դա հակասում է քաղաքականության եւ վարվելակերպի մասին իր պատերակցումներին»,-ասված է նամակում:
Դրան ի պատախասն՝ Քլինթոնը գրել էր. «Շնորհակալություն, դա շատ օգտակար էր»:


























