Մավրիտանիայում կայծակից 4 մարդ է մահացել, եւս երկուսը տուժել են: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին Մավրիտանիայի գյուղերից մեկում, հարսանիքի ժամանակ:
Ականատեսների վկայությամբ, կայծակը հարվածել է զվարճացող ամբոխին, սպանելով երկու տղամարդու եւ երկու կնոջ: Եւս երկու մարդ այրվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Հատկանշական է, որ հարսանիքի հիմնական մասնակիցները` հարսն ու փեսան, չեն տուժել:




























