Վրացական «Արա» («Ոչ») երիտասարդական նախաձեռնությունը սեպտեմբերի 10-ին բողոքի ակցիա է կազմակերպել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նստավայրի դիմաց, պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաեւ կրոնական պատճառներով կալանվածներին: Ակցիան ավարտվել է ոստիկանների հետ բախմամբ, որի արդյունքում իրավապահները ձերբակալել են ակցիայի մի քանի մասնակիցների, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Բախումն սկսվել է այն բանից հետո, երբ բողոքի ակցիայի մասնակիցները նախագահի նստավայրի շենքի պատին փակցրել են «Ոչ» գրությամբ պաստառներ եւ ասֆալտին չմաքրվող ներկով գրել «Ազատություն»:
Երիտասարդներն արհամարհել են ոստիկանները պահանջը` անմիջապես դադարեցնել պաստառների սոսնձումը, եւ գետնին գրելը, որից հետո էլ տեղի է ունեցել բախումը: Արդյունքում ձերբակալվել է 3 երեիտասարդ, այդ թվում «Արա» շարժման առաջնորդ Լեւան Չիտաձեն:




























