Սեպտեմբերի 11-15-ին ամերիկյան Brazzaville խումբն այցելու է Հայաստան: Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ խումբը համերգներով հանդես կգա Երեւանում, Գյումրիում եւ Հրազդանում: Տոմս գնելու անհրաժեշտություն չկա:

Նշենք, որ Brazzaville- երաժշտախումբը գոյություն ունի 12 տարի: Ընդհանուր առմամբ, խումբը թողարկել է 8 ալբոմ եւ 1 հավաքածու: Երաժիշտները հանդես են գալիս ինդի-փոփ ոճում: