ԱՄՆ NASA տիեզերական գործակալությունը Microsoft կորպորացիայի հետ համատեղ աշխատում է Mars 2030 հավելվածը ստեղծելու վրա, որը թույլ կտա հայտնվել Մարսում:

Ամբողջ վիրտուալ իրականությունը վերստեղծվելու է այն պատկերների հիման վրա, որոնք Երկիր է փոխանցել Curiosity մարսագնան: Այն գտնվում է Մարսի մակերեսի վրա՝ գիտնականների վերահսկողության տակ: Կորպորացիայի մասնագետները միացել են նախագծին 2015 թ. սկզբին:

Ի սկզբանե ծրագիրը նախատեսված էր NASA-ի աշխատակիցների ծառայողական գործածման համար, բայց հետո որոշվեց տիզերական նախագիծ անել, քանի որ այն մեծ պահանջարկ ունի մոլորակի օգտատերերի շրջանում, հայտնում է Planet Today–ը:

Հավելվածը հասանելի է լինելու բոլոր համակարգերում՝ Oculus Rift, Samsung Gear VR, նաեւ Google Cardboard: Հավելվածի ներբեռնումը բոլոր օգտատերերի համար անվճար է լինելու: Այն կհամապատասխանի նաեւ iOS եւ Android պլատֆորմաներին: