Ռուսաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում փոխարինել Յուրի Լուժկովին:
Միաժամանակ, Ժիրինովսկին խոստացել է թույլ տալ բոլոր հանրահավաքները եւ հնարավորություն տալ բոլոր մոսկվացիներին իրենց բիզնեսն սկսել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Յարոսլավլում, Համաշխարհային քաղաքական ֆորումի կուլիսներում, Ժիրինովսկին ասել է, որ վաղուց է մտածում Լուժկովին ինչ-որ կերպ պաշտոնից հեռացնելու մասին: «Ես պատրաստ եմ դառնալ Մոսկվայի քաղաքապետ եւ Մոսկվան ազատորեն շունչ կքաշի: Մենք կունենանք ուրիշ քաղաք` ավելի վստահելի, ավելի ժամանակակից, ավելի ուրախ»,- ընդգծել է լիբերալ դեմոկրատ Ժիրինովսկին:





























