Շվեդիայում գտել են մի եղեւնի, որը մոտավորապես 9.5 հազար տարեկան է: Ծառը գտնվում է երկրի լեռնային տեղանքում: Օգտագործելով ռադիոածխաջրածնային անալիզ՝ գիտնականները կարողացել են պարզել ծառի տարիքը: Հետազոտվել է բույսի արմատի կառուցվածքը:
Աշխարհագրության պրոֆեսոր Լեյֆ Քալմանը ծառը հայտնաբերել էր 2004 թ: Նա ծառն անվանել էր Ծեր Տիկկո՝ իր մահացած շան հիշատակին: Հայտնաբերման պահից սկսած ծառը ուշադրության կենտրոնում է: Ծառը ազդեցիկ չափեր չունի, քանի որ կլիմայական պայմանները թույլ չեն տալիս, որ այն շատ մեծ չափերի հասնի: Մշտական քամիներն ու սառնամանիքները ուժեղ փոխել են եղեւնու արտաքինը՝ այն վերածելով բոնսայ- ծառի, հայտնում է Planet Today-ը:
Գիտնականը վստահ է, որ հին եղեւնին եղել է այն հին անտառի մի մասը, որն առաջ՝ Սառցե դարաշրջանում ծածկում էր Մեծ Բրիտանիան: Այդ ժամանակ սառցակալման հաշվին ծովի մակարդակը 120 մետրով ցածր էր:




























