Սեպտեմբերի 9-ին, ժամը 15.30-ին, 73-ամյա Էմմա Ո.-ն ոստիկանության Չարբախի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 135/Ե շենքի մոտ, իր պարանոցից հափշտակել են ոսկյա շղթան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Չարբախի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, Արշակունյաց պողոտայի թիվ 325 շենքի մոտից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 23-ամյա Սոնա Ա.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նշված կողոպուտը կատարել է ինքը:
Հափշտակվածն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:



























