Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբինի շրջանում հունվարի 2-ին սպանված քուրդ երիտասարդի թաղման թափորի դեմ ոստիկանությունը ջրցան մեքենա ու արցունքաբեր գազ է օգտագործել։

Թուրքական OdaTv կայքի փոխանցմամբ՝ ոստիկանության կողմից արցունքաբեր գազի ու ջրցան մեքենայի օգտագործման հետեւանքով դագաղը տանող հարազատները ուշագնաց են եղել, ինչից հետո դագաղը գետին է ընկել։

Տեսախցիկները ֆիքսել են ոստիկանության գործողություններն ու դագաղը գետնին հայտնվելու պահը։