Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 21:40-ի սահմաններում Երեւանի Սիլիկյան թաղամասում «Լաթար» ռեստորանային համալիրի մերձակայքում իրար են բախվել «Կրայսլեր» մակնիշի 19 UU 233 պետհամարանիշի ավտոմեքենան եւ 8921 АРГ պետհամարանիշի մոտոցիկլետը:

Բախման արդյունքում մոտոցիկլետի վարորդը կամ ուղեւորը՝ Սիլիկյան թաղամասի բնակիչ, 1978 թ. ծնված Նարեկ Նորիկի Հովհաննիսյանը մահացել է: Ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1983թ. ծնված Հակոբ Յուրիկի Իսրայելյանը: Ականատեսները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ Նարեկն ու Հակոբը ազգականներ են:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները «Կրայսլերի» վարորդին՝ 1970թ. ծնված Արմեն Հայկարամի Սարատիկյանին տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Այս պահին դեպքի վայրում են Ճանապարհային ոստիկանության եւ Մաշտոցի բաժնի աշխատակիցները, իսկ ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի աշխատակիցները եւ ՃՈ քննիչները պարզում են միջադեպի հանգամանքները:

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի