Ստամբուլի գրեթե բոլոր թաղամասերում դեկտեմբերի 31-ի գիշերը արտասովոր ձայներ են լսվել, որոնք խիստ անհանգստացրել են քաղաքացիներին։

Ձայներից անհանգստացած քաղաքացիները պատկան մարմիններից չեն կարողացել հստակ պարզաբանումներ ստանալ, ինչի հետեւանքով սոցկայքերում հիշյալ ձայների հետ կապված տարբեր վարկածներ են շրջանառվում։

Ստամբուլցիների մի մասը կարծում է, որ դրանք ամերիկացիների գաղտնի զենք HAARP-ի փորձարկումն է, մի մասը գրել է, թե այլմոլորակայինների հետ է կապված ձայնը, որոշները պնդել են, թե ձայները կապ ունեն թուրքական ռադարների կողմից չորսված ռուսական գաղտնի օդանավերի հետ, իսկ որոշներն էլ ուղղակի շեշտել են, թե պարզապես անխնա ոչնչացվող բնության ճիչն է լսվել։