Դաղստանում ոստիկան է սպանվել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», անհայտ անձը սպանել է ոստիկանության ավանային բաժանմունքի պետ Խայբուլա Միրզոեւին Կարամախի գյուղում, երբ վերջինս լվացվելու արարողություն էր կատարում:
«Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ի երեկոյան: Կապիտան Միրզոեւը գտնվել է հոր մոտ` Մախաչկալայի արվարձանում, Թարքի ավանում: Նա դուրս է եկել տանից ժամը 22-ին, որպեսզի լվացվելու արարողություն իրականացնի (Ուրազ-Բայրամի տոնակատարության ժամանակ): Մի քանի րոպե անց անհայտ անձը կրակել ու սպանել է նրան»,- հայտնել են Մախաչկալայի ոստիկանության բաժնում:
Դեպքի վայրից առգրավել են 5,45 մմ տրամաչափի պարկուճներ: Հարուցվել է քրեական գործ, հանցագործները հետախուզման մեջ են:




























