Նավթի համաշխարհային գների աճի ֆոնին Մոսկովյան բորսայում դոլարը ռուբլու նկատմամբ թուլացրել է դիրքերը:
Սակարկությունների մեկնարկին դոլարն արժեր 73.081 ռուբլի: Երեւանի ժամանակով ժամը 11:30-ի դրությամբ դոլարն արժեր 73.0 ռուբլի: Դա մոտ 7 կոպեկով էժան է նախորդ բորսային փոխարժեքից, որը գրանցվել էր դեկտեմբերի 30-ին:
Եվրոյի փոխարժեքը նույնպես նվազում է: Երեւանի ժամանակով ժամը 11:30-ի դրությամբ եվրոն 80 ռուբլուց էժան էր եւ վաճառվում է 79.7 ռուբլու սահմաններում, հայտնում է ՌԲԿ-ն:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունների խզումից հետո Brent տեսակի նավթի փետրվարյան մատակարարումները թանկացել էին 1.8 տոկոսով եւ կազմել 37.95 դոլար մեկ բարելի դիմաց:




























