Իրանի հյուսիս-արեւելքում գազատարի պայթյունի հետեւանքով 50 մարդ է տուժել, հայտնում է Press TV հեռուստաալիքի կայքէջը։ Վեց մարդ մահացել է։
Միջադեպը տեղի է ունեցել Խորասան-Ռեզավի նահանգի Մեշխեդ քաղաքից ոչ շատ հեռու։ Չինովնիկների խոսքով, պայթյունը տեղի է ունեցել անհարթ տեղանքում աշխատող էքսկավատորի շրջվելու եւ գազատարը վնասելու հետեւանքով։
Հրշեջներին կրակը մարելու համար երեք ժամ է պահանջվել։ Իշխանությունները խոստացել են վթարի հետեւանքները վերացնել 48 ժամվա ընթացքում։




























