Բահրեյնը հունվարի 4-ին Սաուդյան Արաբիայից հետո խզել է դիվանագիտական  հարաբերությունները Իրանի հետ, հայտնում է BBC-ն:

Թագավորությունը պահանջել է, որ իրանցի դիվանագետները լքեն երկիրը 48 ժամվա ընթացքում:

Նշենք, որ Բահրեյնում իշխում է սուննի թագավորը, սակայն բնակչության մեծ մասը շիաներ են:

Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր բողոքի մասնակիցներին, որը կազմակերպվել էր Սաուդյան Արաբիայում շիա քարոզիչ Նիմր ան Նիմրի մահապատժի կապակցությամբ: