Իրանը Վրաստանի հետ բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով գազ մատակարարելու հարցով: Այս մասին հայտնել է Իրանի National IranianGas Exports Company ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին:

Ալիռեզա Քամելին նշել է, որ Վրաստանի հետ բանակցությունների հիման վրա իրենք պետք է գազը հասցնեն Հայաստանի սահման, իսկ Վրաստանը պետք է իրանական գազը ստանա Հայաստանի հետ սահմանից: «Սակայն գործարք կնքելու համար գազի արտահանման պլանը պետք է Վրաստանի համար տնտեսապես շահավետ լինի»,- հավելել է Ալիռեզա Քամելին, փոխանցում է Press TV-ն:

Նա նշել է, որ գազի արտահանման պլանի համաձայն՝ օրական 300-500 մլն խ/ֆուտ գազ պետք է արտահանվի: Քամելին ընդգծել է, որպլանավորված արտահանումն ուղղված է լինելու ներքին սպառման համար եւ ոչ թե Եվրոպա արտահաման: