Մոսկվան Սաուդյան Արաբիային եւ Իրանին, ինչպես նաեւ Պարսից ծոցի մյուս պետություններին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արեւելքում Սաուդյան Արաբիայի եւ Իրանի մասնակցությամբ իրավիճակը լրացուցիչ սրելու պատճառով:
«Թեհրանին, Էր Ռիյադին, ինչպես նաեւ Պարսից ծոցի մյուս պետություններին հետեւողականորեն կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, խուսափել քայլերից, որոնք բարդացնում են իրավիճակը եւ հանգեցնում են լարվածության աճի», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան հունվարի 3-ին խզել էր հարաբերությունները Իրանի հետ շիա քարոզիչ Նիմր ան Նիմրին Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկելու պատճառով:



























