Վաշինգթոնը Սաուդյան Արաբիային եւ Իրանին կոչ է արել վերականգնել երկխոսությունը եւ դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Մենք կարծում ենք, որ դիվանագիտական աշխատանքն ու անմիջական բանակցությունները տարաձայնությունները հարթելոըւ կարեւոր միջոց են: մենք տարածաշրջանի առաջնորդներին կոչ է արել վճռորոշ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Rosbalt-ը:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան հունվարի 3-ին խզել էր հարաբերությունները Իրանի հետ շիա քարոզիչ Նիմր ան Նիմրին Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկելու պատճառով: