«Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով՝ մինչեւ այս ամսվա վերջ հնարավոր է, որ բենզինը Հայաստանում կրկին թանկանա: Ըստ նույն աղբյուրի, բենզինի բոլոր տեսակները կթանկանան 10-ական դրամով, այսինքն կհաստատվի այն նույն գինը, որը գործում էր մինչեւ օգոստոսի վերջ՝ «Ռեգաւլյարի» մեկ լիտրը՝ 370, «Պրեմիումինը»՝ 390 դրամ: Նշենք, որ օգոստոսին բենզինի 10 դրամով էժանանալը զուտ քաղաքական որոշում էր, պարզապես հացամթերքի եւ այլ պարենային ապրանքների թնակացման ֆոնին պետք էր ցուցադրական ակցիա անել ու արվեց: Բացի այդ, բենզինի էժանացումը թույլ տվեց օգոստոսի համար ապահովել գնաճի 9.6 տոկոսի ցուցանիշ նկարելու հնարավորութուն, այն դեպքում, երբ իրական գնաճը շատ ավելի մեծ է: Սակայն սեպտեմբերին ձեթի եւ այլ մթերքների թանկացման ֆոնին միայն բենզինի էժանացման քարոզչական էֆեկտը աննշան է դառնում, ուստի բենզին ներկրողների գերշահույթների մակարդակը նվազեցնելու ոչ մի խթան այլեւս չի լինի:

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն


























