Վաշինգթոնը էր Ռիյադին նախազգուշացրել էր, որ շիա քարոզիչ Ան Նիմրի մահապատիժը լարվածություն առաջ կբերի: Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոջ էռնսթը:

«Մենք պարբերաբար բարձրացրել ենք Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների հարցը: Վերջերս ամերիկացի պաշտոնատար անձինք Սաուդյան Արաբիայի իշխանություններին մտահոգություն էին հայտնել զանգվածային մահապատիժների, այդ թվում Ան Նիմրի գլխատման հետեւանքով պոտենցիալ բացասական հետեւանքների կապակցությամբ:

Ցավոք սրտի, մտահոգությունը, որը մենք հայտնել ենք իշխանություններին, արդարացել է»,- ասել է Ջոշ էռնսթը:

Նա նշել է, որ Ան Նիմրը քաղաքական ընդդիմության անդամ է ու կրոնական առաջնորդ, փոխանցում է RIA Novosti-ն: