ՄԱԿ՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆֆան դե Միստուրան հունվարի 4-ին մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղից էլ կուղեւորվի Իրան, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին:

ՄԱԿ հատուկ բանագնացը մեկնել է Պարսից ծոցի տարածաշրջան, որպեսզի բանակցություններ վարի երկու երկրների միջեւ լարվածությունը թուլացնելու համար, փոխանցում է RIA Novosti-ն:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան հունվարի 3-ին խզել էր հարաբերությունները Իրանի հետ շիա քարոզիչ Նիմր ան Նիմրին Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկելու պատճառով: