Բամբակը կարող է օգտակար լինել Ալցհեյմերի հիվանդության բուժման համար: Փորձագետները նախնական փորձերի արդյունքում ապացուցել են, որ միացությունները, որոնք պատասխանատու են նյութափոխանակության համար, բարելավում են հիշողությունը եւ կանխում են ծերացման գործընթացը: Փորձերն իրականացվել են կրծողների վրա: Պարզվել է, որ բամբակն օգնում է վերականգնել գլխուղեղում եւ նյարդային համակարգում շարժողական խանգարումները: Փորձի ժամանակ բժիշկներն առանձնացրել են բամբակենու ծաղիկների մեջ առկա 20 ֆլավոնոիդ:
Այդ մոլեկուլյար բաղադրիչների տվյալների հիման վրա կմշակվեն արդյունավետ դեղեր, որոնք կարող են հաղթել Ալցհեյմերի հիվանդությունը:




























