Արաբական Միացյալ Էմիրությունները հետ է կանչել Իրանում իր դեսպանին: Այս մասին հայտնում է WAM գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն:
Հայտարարության համաձայն՝ կրճատվել է դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների քանակը:
«Այս բացառիկ քայլի պատճառը Իրանի շարունակվող միջամտությունն է Պարսից ծոցի արաբական երկրների գործերին: Այդ միջամտությունը վերջին ժամանակներս հասել է նախկինում չտեսնված աստիճանի»,- ասված հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան հունվարի 3-ին խզել էր հարաբերությունները Իրանի հետ շիա քարոզիչ Նիմր ան Նիմրին Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկելու պատճառով:


























