Մենդելեւի պարբերական աղյուսակում չորս նոր տարր է ընդգրկվել՝ դրանք ստացել են 113, 115, 117 ու 118 շարքային համարները: Այս մասին ասված է Տեսական ու կիրառական քիմիայի միջազգային միության կայքում:

Տարրը, որը ստացել է ունունտրիում (Uut, տարր 113) անվանումը, բացահայտել են Ֆիզիկաքիմիական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները: Մնացած երեքը՝ ունունպենտիումը (Uup, տարր 115), ունունսեպտիումը (Uus, տարր 117) ու ունունօկտիումը (Uuo, տարր 118), բացահայտել են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի մասնագետները, հայտնում է «Միր 24»-ը:

Մասնավորապես հետազոտություններին մասնակցել են Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստան, Դուբնա), Լիվերմորյան ազգային լաբորատորիայի (ԱՄՆ, Քալիֆորնիա ) ու Օուք Ռիջի ազգային լաբորատորիայի (ԱՄՆ Թենեսի) գիտնականները: Հետազոտություններին մասնակցած մասնագետներին մոտ ժամանակներս կհրավիրեն Տեսական ու կիրառական քիմիայի միջազգային միություն, որպեսզի տարրերին պաշտոնական անվանումներ տրվեն: