Լաս Վեգասում CES 2016 ցուցահանդեսի ժամանակ Nvidia ընկերությունը ներկայացրել է ինքնակառավարվող մեքենաների համար սուպերհամակարգիչ: Արտադրողի կայքը հայտնում է, որ Drive PX 2–ն իր տեսակի մեջ առաջինն է ու հզորությամբ համարժեք է 150 Apple — Macbook Pro նոութբուքերի, գրում է Lenta.ru-ն:
Drive PX 2 –ը ներկայացնում է իր համակարգիչը, որը ներկառուցվում է ինքնակառավորվող ավտոմեքենայի մեջ, որպեսզի օգնի նրան նավիգացիայի հարցում: Մասնավորապես այն ունի այնպիսի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ավտոմեքենային «սովորել», թե ինչպես կարելի է խուսափել անկանխատեսելի իրավիճակներից , օրինակ ճանապարհին երեխայի կամ հեծանվի հայտնվելուց:
Սուպերհամակարգիչը հագեցած է 12 պրոցեսորներով, ունակ է վայրկյանում 24 տրիլիոն գործողություն կատարել նաեւ կառավարել 12 տեսախցիկներ ու ուլտրաձայնային սենսորներ, որոնք օգնում են ճանաչել ճանապարհի օբյեկտները ու անվտանգ ձեւով շրջանցել դրանք:
Nvidia-ի գործընկերն է դարձել ավտոարտադրող Volvo–ն, որը ծրագրում է սուպերհամակարգիչը ներառել ինքնակառավարվող մեքենաների իր որոշ նախատիպերի մեջ:




























