Իրանում Հարավային Պարս գազային հանքավայրի 14-րդ ֆազում բռնկված հրդեհի հետեւանքով երեք մարդ է զոհվել, ու եւս մի քանիսը տուժել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով IRNA գործակալությունը:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով, հրդեհը սկսվել է հունվարի 4-ին գազային խողովակների մեկուսացման համար օգտագործվող ադգեզիիոնային ծածկի բռնկման հետեւանքով:

Երեք մարդ մահացել էր ծխով թունավորվելու հետեւանքով: Իսկ տուժածներին քաղաքային հիվանդանոց են տեղափոխել: Այս պահին նրանց արդեն դուրս են գրել: