Բահրեյնն ամբողջովին դադարեցնում է Իրանի հետ օդային հաղորդակցությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, որը էլ իր հերթին վկայակոչում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայից հետո Բահրեյնն էլ խզեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները:


























