Ֆրանսիայում ստեղծել են վիբրատոր, որը կարելի է օգտագործել էլոկտրոնային էրոտիկ գրքերի ընթերցանության ժամանակ, նաեւ դրա հատուկ հավելվածը՝ iOS կամ Android օպերացիոն համակարգերի համար: Նախագիծը կներկայացնեն CES սպառողական էլոկտրոնիկայի ցուցահանդեսի շրջանակում, որը մեկնարկում է Լաս Վեգասում հունվարի 6-ին: Այս մասին հայտնում է Lenta.ru –ն, վկայակոչելով Mashable–ը:

Վիբրատորը սինխորնիզացվում է էլեկտրոնային գրքի հետ Bluetooth–ի օգնությամբ: Հավելվածի միջոցով օգտատերը պետք է սմարթֆոնի կամ էլ պլանշետի վրա ներբեռնի իրեն դուր եկած նովելը: Ընթերցողը կարող է վիբրատորի աշխատանքը կանոնակարգել իր գաջետի օգնությամբ՝ շոյել այն, թափ տալ կամ էլ շնչել դրա մեջ: Նա նաեւ կարող է ցանկացած պահի կանգ առնել ու կրկնել իր գործողությունները:

Հավելվածը հասանելի է դարձնում Ֆրանսիայում հրատարակված մի քանի էրոտիկ պատմվածքներ: Հիմնականում դրանք ոչ պրեֆեսիոնալ գրողների նովելներ են:

Նախագծի հեղինակների խոսքով, վիբրատորը կարող է հեռահար կառավարել նաեւ ընթերցողի զուգընկերը: Մշակողները շեշտում են, որ սարքը բացարձակապես անաղմուկ է աշխատում: Հիմա վիբրատորը կարելի է պատվիրել ինտերնետում: Իսկ դրա հավելվածը անվճար է տարածվում: