Իրանի իշխանությունները հրապարակել են իսլամական հեղափոխության պահակների կորպուսի ստորգետնյա հրթիռային կայանի լուսանկարները: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»–ն, վկայակոչելով Tansim գործակալությունը:

Լուսանկարների վրա պատկերված է խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի այցը տվյալ օբյեկտ:

Բացի դրանից, լուսանկարների վրա կարելի է տեսնել հեռահար գործողության շառավղով Emad բալիստիկ հրթիռները գործարկման հենահարթակի վրա: Հրթիռները հաջող փորձարկում են անցել 2015 թ. հոկտեմբերին: Գործակալության տվյալներով, սա բալիստիկ հրթիռների նոր սերունդ է, քանի որ օպերատորները կարող են դրանք կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ հիթիռը չի ջախջախել նշանակետը: