ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովը Հայաստանի վերաբերյալ լսումներ է անցկացնելու հոկտեմբերի 5-ին: Այս մասին «Առավոտ»-ին հայտնել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: «Լսումներում ներկայացված է լինելու Հայաստանի քաղաքական դաշտի ողջ ներկապնակը՝ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը: Մասնավորապես՝ արտախորհրդարանական ընդդիմությունը եւս ներկայացված կլինի»,-ասել է Հարությունյանը: Հարցին, թե հրավիրվա՞ծ է  ՀԱԿ-ի ոչ պաշտոնական ներկայացուցիչը՝ Դավիթ Հարությունյանը դրական պատասխան է տվել:

ԵԽԽՎ-ում ՀԱԿ-ի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանն «Առավոտին» հայտնել է, որ արդեն ստացել է այդ լսումներին մասնակցելու հրավերը: