2016-ի առաջին եռամսյակում Apple-ը կկրճատի iPhone-ի նոր մոդելների թողարկումը: Ի սկզբանե Apple-ը նախատեսել էր վերջին մոդելների արտադրության ծավալը պահպանել նախորդների`  iPhone 6-ի եւ iPhone 6 Plus-ի մակարդակում: Սակայն մանրածախ ցանցերում վաճառքի անկման հետեւանքով ամբողջ աշխարհում նախորդ սերունդների սմարթֆոնների շատ մեծ քանակություն է պահպանվել: 

Apple-ում հույս ունեն, որ 6s եւ 6s Plus թողարկումների կրճատումը կնպաստի   6 եւ 6 Plus-ի վաճառքին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Արտադրության կրճատման վերաբերյալ լուրերի ֆոնին Նյու Յորքի բորսայում  Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է 2,5 տոկոսով: Անկումը դիպել է նաեւ ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում Apple-ի մատակարարներին:  Avago Technologies-ի, InvenSense-ի, Cirrus Logic-ի, Skyworks Solutions-ի, Japan Display-ի, Sharp-ի բաժնետոմսերը մի քանի տոկոսով արժեզրկվել են:

iPhone 6s-ի եւ iPhone 6s Plus-ի պաշտոնական վաճառքն աշխարհում սկսվել է սեպտեմբերի    25-ին: Առաջին երեք օրն ընկերության համար ռեկորդային էին. այդ ժամանակահատվածում  13 մլն սարք է իրացվել: