Հարավկորեական լրատվամիջոցները լուրերի թողարկումներում ԿԺԴՀ-ում ջրածնային ռումբի փորձարկման հակասական տեսագրություններ են ցուցադրում: Եթե որոշ կադրերում արկը պայթում է գետնի տակ, ապա ուրիշներում` պոլիգոնի մակերեւույթին:  Փորձագետները հայտնում են, որ առավելագույնը մեկ տեսանյութում, որը վերեւում ներկայացված է, պատկերված է 1953-ին խորհրդային ջրածնային ռումբի պայթյունը: 

Երկու գրությունն էլ ցուցադրել է հարավկորեական  YTN հեռուստաալիքը, տեղեկացնում է РЕН.TV-ն: Ինչպես պնդում են մասնագետները, ԿԺԴՀ-ն միջուկային զենքի բոլոր փորձարկումներն ավանդաբար գետնի տակ է իրականացնում: 

Հիշեցնենք, հունվարի 6-ի առավոտյան Հյուսիսային Կորեան տեղեկացրել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին:

<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/s837oAVyteI" frameborder="0" allowfullscreen></iframe>