Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման արտասվել է` ելույթ ունենալով երկրում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտության մասին: Դա նկատելի է նախագահի ելույթի կադրերից, որ տարածել է Սպիտակ տունը:   

ԱՄՆ-ի նախագահի արցունքների պատճառը Կոննեկտիկուտի նահանգի Նյութաուն քաղաքի «Սենդի Հուկ» դպրոցում հրաձգության զոհերի մասին հիշողություններն են.    2013-ին այնտեղ 27 մարդ էր զոհվել: «Ամեն անգամ, երբ մտածում եմ այդ երեխաների մասին, ինձ կորցնում եմ: Իմիջիայլոց, Չիկագոյի փողոցներում ամեն օր է լինում դա: Մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի, որ Կոնգրեսը քաջություն հավաքի եւ ոտքի կանգնի զենքի լոբբիի կեղծիքի դեմ», - ասել է նախագահը, տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Նախօրեին Օբաման հրամանագիր էր ստորագրել ԱՄՆ-ում զենքի վաճառքի նկատմամբ վերահսկողության խստացման մասին: Մասնավորապես, բոլոր վաճառողները պարտավոր են մինչեւ առք ու վաճառքի գործարքի կնքումը մանրամասնորեն ստուգել հաճախորդներին: